Կայացել է Պուտին-Էրդողան հանդիպումը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Մոսկվան գնահատում է Անկարայի հետ հարաբերությունները։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Պուտինն ընդգծել է, որ պետք է քննարկել առաջացած հարցերը, որպեսզի չվատթարանան հարաբերությունները։ Էրդողանն էլ իր հերթին ընդգծել է, որ այս պահին գլխավոր առաջադրանքը երկու պետությունների միջև հարաբերությունների զարգացումն է։
Նշվում է նաև, որ տեղի կունենա Պուտին-Էրդողան փակ քննարկում։