Ֆրանսիայում ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կան տուժածներ
Ֆրանսիայում ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից։ Վերջին տվյալներով տուժել է 20 մարդ, այդ թվում և մեքենավարը։ Վերջինս գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Բժիշկները վիրավորին ուղղաթիռով հոսպիտալացրել են։ Գնացքը սլանալիս է եղել 270 կիլոմետր ժամ արագությամբ։ Գնացքի ուղևորների խոսքերով ընթացքից 30 րոպե անց այն կտրուկ արգելակել է։
Գնացքում եղել է 300 մարդ։ Այս պահին տեղում աշխատում են ոստիկաններն ու փրկարարները։