ՄԻԱՎ-ով վարակով այցելուներին վեռտալյոտո՞վ ենք ուղարկելու Նորքի ինֆեկցիոն՝ ռենտգեն անելու․ բուժանձնակազմին սպառնացել են (տեսանյութ)
«ՁԻԱՀ կանխարգելման կենտրոն»-ի աշխատակիցները պնդում են, որ իրենց սպառնացել են մինչև անգամ քրեական պատասխանատվության ենթարկել, եթե իրենք դիմում գրեն։ Այդ մասին աշխատակիցներն ասացին լրագրողների հետ զրույցում, որտեղ բողոքի ակցիա էին իրականացնում։ Նախորդ շաբաթ, նրանք կառավարության դիմաց պահանջում էին հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելու պատկան մարմինների հետ «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը» «ՆՈՐՔ» ինֆեկցիոն հիվանդանոցին միացնելու որոշմումը:
«ՁԻԱՀ կանխարգելման կենտրոն»-ի աշխատակիցները, հինգշաբթի օրն իրենց հարցերի պատասխանները չստանալով կառավարությունից՝ որոշել են ուրբաթ օրն աշխատանքից ազատման դիմումներ գրել։ Դիմումները գրելուց հետք, իրենց իսկ խոսքով, հաշված րոպեների ընթացքում նրանց մոտ է գնացել Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Լուսինե Քոչարյանը և հայտարարել, որ բուժաշխատողների խմբակային դիմում գրելը քրեորեն հետապնդելի է։
Նրանք նշում են, որ չգիտեն՝ մակագրվել են իրենց դիմումները, թե՞ ոչ, բայց կրկին անգամ հայտարարում են, որ համաձայն չեն կառավարության որոշման հետ։
«ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով օրական 30, 40, 50 ամբուլատոր այցելու ունենք, մենք ի՞նչ ա՝ նրնց վեռտալյոտո՞վ պետք է ուղարկենք Նորքի հիվանդանացում ռենտգենի։ Մենք չենք ուզում մեր աշխատանքային առօրյան տանջանք դառնա և ձախողումներ լինի, ինչը անխուսափելի է»,- ասաց աշխատակիցներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում։