Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և իր պատվիրակության ինքնաթիռը ժամանել է Մոսկվա։
Այս մասին տեղեկացնում է «Звезда»-ն։
Այսօր տեղի կունենա Էրդողանի և Պուտինի հանդիպումը։ Էրդողանի հետ Մոսկվա են ժամանել նաև Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն, Պաշտպանության նախարար Հուլուսի Ակարը, Ֆինանսների նախարար Բերետ Ալբայրակը և այլն պաշտոնյաներ։