Ռուսաստանում 3 մարդատար ինքնաթիռներում ռումբերի առկայության ահազանգ է ստացվել
Այսօր առավոտյան Ռուսաստանում 3 մարդատար ինքնաթիռներ անանուն նամակ են ստացել այն մասին, որ ինքնաթիռներում ռումբեր կան։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Առաջին ինքնաթիռը թռչելիս է եղել Սանկտ-Պետերբուրգից Սիմֆերոպոլ, որում եղել է 124 ուղևոր։ Երկրորդ ինքնաթիռը Շերեմետևոյից թռչելիս է եղել Օմսկ, իսկ երրորդը՝ Շերեմետևոյից Սուկհոի քաղաք։
Ինքնաթիռներում ռումբեր չեն հայտնաբերվել։ Հիշեցնենք, որ վերջին շրջանում Ռուսաստանում շատացել են անոնիմ ահազանգերը՝ կապված մարդաշատ տարածքներում ռումբերի առկայության հետ։