Բրազիլիայում ջրհեղեղների հետևանքով մահացել է 25 մարդ և անհետ կորել 24-ը
Ուժեղ անձրևների և ջրհեղեղի պատճառով Բրազիլիայի Սան-Պաոլո քաղաքում մահացել է 25 մարդ, ևս 24 մարդ համարվում է անհետ կորած։
Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։ Ինչպես նշվում է, ուժեղ անձրևները նահանգում սկսվել են երկուշաբթի օրվանից և շարունակվել են մինչև հաջոչդ օրը երեկոյան։
Նշվում է, որ 20 մարդ մահացել է Գուարուժու քաղաքում, 2-ը՝ Սան Վիսենտեում, իսկ 3-ը՝ Սանտուսե քաղաքում։ Զոհերի թվում են 2 փրկարարներ։