Իտալիայում մինչև ապրիլի 3-ը ֆուտբոլային հանդիպումները կանցնեն դատարկ մարզադաշտերում
Իտալիայի իշխանությունները որոշում են կայացրել երկրի սպորտային միջոցառումները անցկացնել առանց հանդիսատեսի։ Այս մասին տեղեկանում ենք Football italia-յից։
Կորոնավիրուսով պայմանավորված մինչև ապրիլի 3-ը սպորտային միջոցառումները կանցնեն դատարկ մարզադաշտերում։ Ավելի վաղ կորոնավիրուսով պայմանավորված Իտալիայի առաջնության մի շարք հանդիպումներ հետաձգվեցին։
Ընդգծենք, որ Իտալիայում կորոնավիրուսը դեռ նահանջ չի գրանցել։