Մեքսիկայում առյուծը փախել է ագարակից և հոշոտել մեկ մարդու
Մեքսիկայի Մեխիկո նահանգի իշխանությունները հայտնում են, որ ագարակներից մեկից փախել է առյուծ և հարձակվել մարդու վրա։
Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։ Նշվում է, որ այս դեպքով պայմանավորված հետաձգվել է մոտ 13 դպրոցի աշխատանք։ Սրանից զատ տարածքի բնակիչներին հորդորել են դուրս չգալ փողոցներ։ Իշխանությունները նշել են նաև, որ կենդանու զոհի մարմինը հայտնաբերել են Պինալ բնակավայրում։
Այս պահի դրությամբ կենդանուն գտնելու և վնասազերծելու աշխատանքներին ներգրավված են ոստիկանությունն ու փրկարար ծառայությունը։