Կառավարության մուտքն արգելվում է առանց ջերմությունը չափելու և ձեռքերն ախտահանելու
Այսօր՝ մարտի 5-ին, կառավարության շենքում, անվտանգության նկատառումներից ելներով՝ հատուկ միջոցառում էր նախաձեռնվել։ Կառավարության շենք մտնելուց առաջ, հենց մուտքի մոտ, անվտանգության աշխատակիցները չափում էին բոլոր լրագրողների և օպերատորների ջերմությունը և առաջարկում հատուկ հեղուկով ախտահանել ձեռքերը։
Այս միջոցառման պատճառն, իհարկե, կորոնավիրուսի վարակն է։ Անվտանգության աշխատակցի խոսքով՝ այս պրոցեդուրայի միջով անցնում են ոչ միայն ԶԼՄ-ների ներկայացսւցիչները, այլև կառավարության անդամները։
Մի խոսքով՝ կառավարությունում մտավախություն կա, թե կորոնավիրոիսը կարող է մուտք գործել պետական համակարգ, և ձեռնարկում են կանխարգելիչ, պաշտպանական միջոցառումներ, որը չհաջողվեց լուսանկարել, քանի որ անվտանգության աշխատակիցները դեմ էին։
Ամեն դեպքում, իրենց խնդրով կառավարություն եկած քաղաքացիներին չմոտենալու համար նախարարներն ու վարչապետը գոնե այսօր «հիմնավոր պատճառներ» կունենան։