Ռոնալդինյոն կասկածվում է կեղծ անձնագիր ունենալու մեջ
Բրազիլացի նախկին լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդինյոն կասկածվում է կեղծ անձնագիր ունենալու մեջ: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից: Անձնագիրը Ռոնալդինյոն ամենայն հավանականությամբ պիտի օգտագործեր Պարագվայ ուղևորության համար:
Բրազիլիայի ներքին գործերի նախարարը նշում է, որ մարտի 4-ին հյուրանոցներից մեկի համարում ոստիկանները խուզարկել են և գտել կեղծ անձնագիր Ռոնալդինյոյի և նրա գործակալի մոտ:
Նրանք երկուսն էլ եղել են հյուրանոցի համարում:
Նշվում է, որ այսօր ֆուտբոլիստն ու իր գործակալը կհարցաքննվեն: