Հենրիխ Մխիթարյանը հայր է դարձել
Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ընտանիքում համալրում է տեղի ունեցել, տեղեկացնում է «Ռոմայի» մամուլի ծառայությունը:
Մարտի 4-ին լույսաշխարհ է եկել Մխիթարյանի որդին, որին ծնողներն անվանակոչել են Հենրիխ Մխիթարյանի հոր՝ Համլետ Մխիթարյանի անունով: