Facebook-ը սեփական վճարային համակարգ կստեղծի. Bloomberg
ԱՄՆ-ի Facebook ընկերությունը քննարկում է սեփական էլեկտրոնային վճարային համակարգի ստեղծման հնարավորությունն այն բանից հետո, երբ Յոթի խմբի երկրների (G7՝ Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա և Ճապոնիա) իշխանությունները բացասաբար են ընդունել Libra գաղտնարժույթը շրջանառության մեջ դնելու ծրագիրը: Մարտի 4-ին այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Նրանց տվյալներով՝ նոր վճարային համակարգը, որը կստեղծվի Libra էլեկտրոնային արժույթի հիմքի վրա, «թույլ կտա գործարքավարություններ իրականացնել ամերիկյան դոլարով, եվրոյով և այլ արժույթներով»: