Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը հրաժարականի դիմում է ներկայացրել
Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը հրաժարականի դիմում է ներկայացրել երկրի Բարձրագույն ռադային։
Այս մասին տեղեկանում ենք BBC-ից։ 35-ամյա Գոնչարուկը երկրի պատմության ամենաերիտասարդ վարչապետն էր։ Նա վարչապետ դարձավ ամռանը տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո։
Գոնչարուկը վարչապետ նշանակվեց նախորդ տարվա օգոստոսին։