Իսպանիայում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասնում է 179-ի
Իսպանիայում արդեն 179 մարդ վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Ավելի վաղ տեղի լրատվամիջոցները հայտնել էին 151 հիվանդի մասին։
Նշվում է, որ հիվանդների գերակշիռ մասը Մադրիդից է։ Որտեղ կա 70 հիվանդ։
Հիշեցնենք, որ Չինաստանում ու աշխարհի մի շարք երկրներում ավելանում են կորոնավիրուսով վարակված մարդկանց առողջացման դեպքերը։