Ավարտվել է Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըԵրթևեկության փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկումԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածքԿառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանված 1,5 միլիոն անձի մթերք և դեղեր տրամադրելու համարՀայաստանում ստվերային պետություն գոյություն չունի. Ստեփան Դանիելյան (տեսանյութ)Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերի հետԱյսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմի ԱնդրեասյանԱՀԿ-ի ղեկավարը նախազգուշացնում է Գազայում սովի սպառնալիքի մասինՀՀ կառավարությունն ու միջազգային կազմակերպությունները դեռևս լրջագույն խնդիրներ ունեն Արցախի ժողովրդին վերաբերող որոշումների կայացման ներառականության հարցում. Արտակ Բեգլարյան«Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ առաջիկա անելիքները
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
«Փալասին խորհուրդ կտամ փնտրել ու գտնել մի հայ ճարտարապետ ու հարցնել՝ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին». Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)ՄԱԿ-ը Իսրայելի գործողությունները Գազայում անվանել է ցեղասպանությունԱլիևը հունվարին շատ պարզ խոսել է իր նպատակների մասին, Փաշինյանն էլ տեղյակ է՝ միակողմանի զիջումը ոչ միայն չի կանխելու պատերազմը, այլև նաև արագացնելու է այն. ՀայրապետյանԱսենք, ամեն մեկը գնա մի բնակարան վարձի, ցուցանակ կպցնի ասի՝ մենք էսինչի կառավարությունն ենք․ ՀՀ-ում կա մի կառավարություն և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում․ ՓաշինյանՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր ԱբրահամՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն (տեսանյութ)Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել, նրանցից մեկն անչափահաս էԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերից ու եղբայրներից 11 800-ը աշխատանքի է ընդունվել․ Փաշինյան
Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից. Թաթոյան
ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայի քաղցրահամ լիճը պատվել է մազութովԴատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունըԻսրայելցի զինվորները գնդակահարել են երկու անզեն պաղեստինցու և թաղել տրակտորով. Al-JazeeraՆերկա վիճակում անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասինՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի դեմ. ՊուտինՆիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին․ ռևանշն անխուսափելի է․ ՊՆ նախկին փոխնախարար «Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթացին. «Ժողովուրդ»Պրեմիերա․ «Նեմրա» - «The Fool Moon» Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ»Սպասվում է առանց տեղումների եղանակՓաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրեն հանդուրժում է. «Հրապարակ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». տնտեսագետ․ «Փաստ»Սիլվա Համբարձումյանը Հայկ Սարգսյանի եւ ԴԱՀԿ պետի դեմ հաղորդում է ներկայացրել. «Հրապարակը»Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Իշխանությունների ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան. «Հրապարակ»ՀՀ Քննչական կոմիտեն Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանում՝ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել. «Ժողովուրդ»Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»ՀՀ որոշ հատվածներում բուք, ձյուն և մառախուղ է․ կան փակ ճանապարհներԻնչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․ «Հրապարակ»Գուրգեն Արսենյանին տրված խոստումը չի իրականացել․ պատգամավորը նեղացած է ՔՊ-ից. «Ժողովուրդ»Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»ՀՀ կառավարությանը կոչ ենք անում կանխել Բաքվի «Անտիտեռոր» ֆիլմի ցուցադրությունը․ հայտարարություն ՀՀԿ-ն նախատեսում է երկրում ստեղծված իրավիճակը քննարկել Եկեղեցու հետ ԱՄՆ-ն այլընտրանք է առաջարկել Իսրայելին, սակայն Իսրայելը մերժել է այնԽղճի, համոզմունքի ու արժեքների պատանդ է Աշոտյանը, վաճառվող Հայրենիքի մի արարը․ պատգամավոր
Վազող տողեր

«Մտածե՛ք, թույլ մի՛ տվեք, որ ձեզ խաբեն»․ Վազգեն Մանուկյան. Ankakh.com

«ԱԺՄ» ղեկավար, «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի նախագահ Վազգեն Մանուկյանը Ankakh.com-ի հետ զրույցում անդրադարձել է ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական հանրաքվեին։

 

-Պարո՛ն Մանուկյան, արդյո՞ք ներկա Սահմանադրական դատարանը խանգարում է նոր իշխանություններին իրականացնել բարեփոխումներ, զարգացնել մեր երկրի տնտեսությունը, բարելավել ժողովրդի կենսամակարդակը, լուծել կրթության, առողջապահության ոլորտների խնդիրները, ապահովել երկրի անվտանգությունը, կառուցել արդար պետություն ու առողջ հասարակություն։

-Այն լիազորությունները, որոնք ունի երկրի վարչապետը նոր Սահմանադրությամբ, աննախադեպ մեծ են։ Նույնիսկ ժամանակին Նիկոլ Փաշինյանն այն կոչում էր «սուպերվարչապետություն»։ Բացի այդ, դրսից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունները, հանդես գալով որպես քաղաքացիական հասարակության հատված, նախորդ ժամանակաշրջանում իշխանությունների կատաղի քննադատներն էին, իսկ այժմ սպասարկում են իշխող քաղաքական համակարգին։ Ընդդիմադիր քաղաքական ուժերը նույնպես խոչընդոտ չեն։ Այս ամենի հետ մեկտեղ ժողովրդի մի զգալի հատված գոնե սկզբնական շրջանում վստահում ու սատարում էր իշխանություններին։ Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանին, դեռևս չի եղել դեպք, երբ այն խոչընդոտ հանդիսանա իշխանության կողմից որևէ օրենքի կամ որոշման ընդունմանը։ Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Հայաստանում անկախությունից ի վեր նման լիազորություններով օժտված և նման շահավետ վիճակում գտնվող իշխանություն դեռևս գոյություն չի ունեցել։ Եվ եթե այս պայմաններում իշխանությունը չի կարողանում իրականացնել ժողովրդի առջև ստանձնած պարտականություններն ու խոստումները, չի կարողանում արդյունավետ ձևով կառավարել երկիրը, ապա միակ խոչընդոտը հենց ինքն է, իր անկարողությունն ու գայթակղությունը իշխանության բարիքներով։

Այս ամենը փորձ է արվում մատուցել «քանդված, թալանված պետությունը հնարավոր չէ վերակառուցել կարճ ժամանակահատվածում» պատճառաբանության ներքո, բայց դա ընդամենը մարդկանց մոլորեցնելու պարզամիտ մեթոդ է։

Բոլոր սխալներով, բացթողումներով և նույնիսկ հանցանքներով հանդերձ մեր երկիրն այս 30 տարիներին կայացել է որպես պետություն, մենք կառուցել ենք հզոր բանակ, հաղթել պատերազմում, ստեղծել ենք բանկային համակարգ, քիչ թե շատ արդյունավետ պետական ինստիտուտներ, ձևավորվել է բարեխիղճ տնտեսվարողների միջավայր, ունեցել ենք ՀՆԱ-ի կայուն, երբեմն նույնիսկ կտրուկ աճ, ստեղծել ենք արտաքին հարաբերությունների պետական համակարգ՝ իր բոլոր կառույցներով, ստեղծել ենք միջազգային կայուն փոխհարաբերություններ, և այդ ամենը ձևավորել է հաստատուն մի հարթակ, որի վրա կարելի էր վստահ կանգնել ու առաջ գնալ։ Առհասարակ, պետք էր ոչ թե ամեն ինչ քանդել, զրոյացնել ու սկսել նոր կետից, այլ շարունակել կառուցածի վրա՝ զարգացնելով ու ավելացնելով։

-Հիմնավո՞ր է իշխանությունների այն թեզը, թե Սահմանադրական դատարանի կազմը, նշանակված լինելով նախորդ իշխանությունների կողմից, կգործի նախորդների կամ որևէ այլ արտաքին ազդեցության ներքո։

-Միջազգային պրակտիկայում ձևավորվել են հստակ չափորոշիչներ և սկզբունքներ, որպեսզի օրվա քաղաքական իշխանությունը հնարավորություն չունենա ազդել դատական իշխանության որոշումների վրա և կամայական փոփոխություններ անել այդ մարմնի կազմում՝ ելնելով իր քաղաքական շահերից։ Անկախության ապահովման սկզբունքներից մեկն էլ բարձրագույն դատական մարմիններում նախորդ իշխանությունների օրոք նշանակված անդամների առկայությունն է, ինչը տարիների ընթացքում, իշխանափոխությունից իշխանափոխություն, այդ մարմնում առաջացնում է շերտեր և հնարավորություն տալիս լինել առավել անկախ՝ ազդեցություն չկրելով ո՛չ նախկին, ո՛չ գործող իշխանություններից և առաջնորդվելով միայն օրենքով։

Հայաստանի Սահմանադրական դատարանի կազմում նույնպես այս տարիների ընթացքում ձևավորվել են շերտեր (ՍԴ ներկա կազմում դատավորներից 2-ը նշանակվել են Լևոն Տեր-Պետրոսյանի, 5-ը՝ Սերժ Սարգսյանի, 2-ը՝ Նիկոլ Փաշինյանի օրոք):

Հետևաբար, Սահմանադրական դատարանում նախորդ իշխանությունների կողմից նշանակված անդամների առկայությունը ոչ միայն ընդունելի է, այլև միջազգային կարևոր պրակտիկա։

-Այնուամենայնիվ, արդյո՞ք մեզ անհրաժեշտ են Սահմանադրական փոփոխություններ։

-Իհա՛րկե անհրաժեշտ են։ Սակայն անհրաժեշտ են ավելի լայն, այդ թվում և Սահմանադրական դատարանի գործունեությանն առնչվող փոփոխություններ (ապահովելով ՍԴ իրական անկախությունը)։ Բայց այդ գործընթացը պետք է իրականացվի լուրջ ընթացակարգերով, մասնագիտական ու հանրային քննարկումների արդյունքում, որից հետո նոր միայն դրվի հանրաքվեի։ Եվ եթե այդ ժամանակ Սահմանադրական դատարանը որևէ խոչընդոտ հանդիսանա, ապա նոր կարող է առանձին քննարկվել Սահմանադրական դատարանի վերաբերյալ փոփոխության հարցը։ Հետևաբար, այս հանրաքվեն անիմաստ ու անօրինական մի գործընթաց է, որը նոր դուռ է բացելու դեպի նորանոր անօրինականություններ։

-Ի՞նչ եք կարծում, կկայանա՞ հանրաքվեն՝ հաշվի առնելով, հատկապես, որ հանրաքվեի ընդունման համար անհրաժեշտ է շուրջ 650 հազար դրական քվեաթերթիկ։

-Նախ եկեք հիշենք, թե որքան ձայն հավաքեց «Իմ քայլը» դաշինքը 2018-ի խորհրդարանական ընտրություններին․ գրանցվեց մասնակցության ցածր մակարդակ, մոտ 2,5 միլիոն ընտրողից ընտրությանը մասնակցեց կեսը՝ մոտ մեկ միլիոն 200 հազար հոգի, որից «Իմ քայլի» օգտին քվեարկեց շուրջ 884 հազար մարդ։ Այսինքն, ամբողջ ընտրողների մոտ 35 տոկոսն իրենց ձայն տվեց։ Ընդ որում, այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն ունեին ամենաբարձր վարկանիշը, ինչը չենք ասի այսօրվա համար։ Նաև պետք է հաշվի առնել, որ ընդհանրապես հանրաքվեներին միշտ ավելի ցածր ակտիվություն է լինում։ Եթե հաշվի առնենք այս ամենը, ապա ակնհայտ է, որ հանրաքվեին 650 հազար «Այո» հավաքել հնարավոր չէ, հետևաբար իշխանությունը կա՛մ պետք է կեղծիքների գնա՝ օգտագործելով վարչական ռեսուրս (բայց նույնիսկ այդ դեպքում միայն վարչական ռեսուրսով հնարավոր չի լինի այդքան ձայն հավաքել), կա՛մ որևէ պատրվակով չեղյալ կհամարի հանրաքվեն։

Այս ամենից ելնելով՝ իմ խորհուրդը մեր քաղաքացիներին հետևյալն է՝ մտածե՛ք, թույլ մի՛ տվեք, որ ձեզ խաբեն։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։