Նավթաքիմիական գործարանի պայթյուն Հ.Վ. Կորեայում. կան վիրավորներ
Հարավային Կորեայում տեղի ունեցած նավթաքիմիական գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է 31 մարդ:
Այս մասին տեղեկանում ենք Reuters լրատվական գործակալությունից: Պայթյունը տեղի է ունեցել գիշերը:
Ըստ նախնական տեղեկությունների պայթյունի պատճառ կարող էր հանդիսանալ տեխնիկական անսարքությունը: Վիրավորներից 2-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: