Կորոնավիրուսի պատճառով հետաձգվեց Իտալիայի գավաթի «Յուվենտուս» - «Միլան» հանդիպումը
Իտալական Թուրին քաղաքի իշխանությունների հորդորով կհետաձգվի այսօր կայանալիք Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ պատասխան «Յուվենտուս» - «Միլան» հանդիպումը:
Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից: Քաղաքի իշխանությունները զերծ մնալով կորոնավիրուսի տարածումից, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիային կոչ են արել չեղարկել հանդիպումը:
Դեռևս հայտնի չէ հանդիպման անցկացման նոր օրը: