Անգելա Մերկելն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Նրանք խոսել են Իդլիբում տիրող իրավիճակի մասին։ Երկու առաջնորդները քննարկել են նաև Լիբիայում տիրող իրավիճակը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել էր Պուտինի առաջիկա հանդիպումները Մերկելի, Էրդողանի և Մակրոնի հետ։