Ամռանը «Բարսելոնան» կիրականացնի 4 թոփ տրանսֆեր
Կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է մեծ տրանսֆերներ իրականացնել մրցաշրջանի ավարտին։ Այս մասին տեղեկանում ենք իսպանական սպորտային պարբերականներից։
Թիմում ցանկանում են, որ Մեսսին կարիերայի ավարտին հանդես գա ուժեղ ֆուտբոլիստների հետ։ Թիմը չի ցանկանում կրկնել հերթական սխալները և ակումբ բերել ֆուտբոլիստների, ովքեր կմնան պահեստային նստարանին։
«Բարսելոնան» ամռանը ցանկանում է թիմ բերել 2 պաշտպանի և 2 հարձակվողի։ Եվ հավանական է 1 կիսապաշտպանի տրանսֆեր։ Եզրային հարձակվողի տրանսֆերի հիմնական թեկնածուն Նեյմարն է։