Կորոնավիրուսով պայմանավորված Ֆրանսիայում շատացել է Ալբեր Կամյուի «Ժանտախտ» վեպի վաճառքը
Վերջին շրջանում Ֆրանսիայում մեծացել է Ալբեր Կամյուի «Ժանտախտ» վեպի վաճառքը։ Այս մասին տեղեկանում ենք BFM TV-ից։ Արդեն 4 շաբաթ է, ինչ վեպը սկսել են ավելի հաճախ գնել։
Վեպի վաճառքի ծավալների շատացումն ամենայն հավանականությամբ կապված է Չինաստանում սկսված մահացու կորոնավիրուսի տարածման հետ։ Փետրվարի վերջին շաբաթվա ընթացքում Folio հրատարակչությունը վաճառել է վեպի ավելի քան 1700 օրինակ այն դեպքում, երբ 2019-ի նույն շրջանում վաճառվել է վեպի ընդգամենը 450 օրինակ։
Վեպի վաճառքի ծավալները շատացել են նաև Իտալիայում։