Կաթվածահար է եղել Կրիշտիանու Ռոնալդուի մայրը՝ Մարիա Դոլորեսը
Այսօր առավոտյան կաթված է ստացել Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մայրը։ Այս մասին տեղեկանում ենք The Mirror պարբերականից։
Ռոնալդուի մայրը հոսպիտալացվել է Պորտուգալիայում։
Դեռևս հայտնի չէ, թե որքան լուրջ է եղել կաթվածը։ Նշվում է միայն, որ այս պահին նրա վիճակը բավարար է։
Հիշեցնենք, որ 2007 թվականին Ռոնալդուի մայրը՝ Մարիա Դոլորեսը կարողացավ հաղթահարել քաղցկեղը։