Ամերիկացի սենատորները «Այո» են ասել Ուկրաինային տրվող ռազմական օգնությանըԹուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը «Ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ» Հյուսիսային Կորեան և Իրանը ամրապնդում են ռազմական կապերըԱլիևը հայտարարել է, թե Տավուշում սահմանազատում սկսելու առաջարկը Բաքուն է արել Պայքարը միս ու արյուն կարող է ստանալ, երբ բերվի քաղաքական դաշտ․ Դավթյան Ավելի լավ է չապրել, քան դառնալ թուրքի ճորտ․ Շարմազանով Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ․ Կիրանցում պայքարը շարունակվում է Չնայած սարսափներին, որ առերեսվեց՝ չի կոտրվել պայքարը շարունակելու հայ ժողովրդի կամքը «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ը. Կիրակոսյանի ելույթը՝ ՄԱԿ-ի ԱՄԴ-ում Ցեղասպանության ճանաչումը նախ և առաջ անվտանգության խնդիր է, ինչը կրկին ապացուցվեց․ «Մենք կանք» Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային նշանի տեղադրումը, ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը․ ԱՄՆ սենատոր Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Ցեղասպանության ճանաչումը և ԼՂ հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություն չեն․ The Boston Globe 1,5 մլն․ հայ սպանվեց Թուրքիայի կողմից, արտաքսվեց 100-ավոր մտավորական․ Շվեդիա-ՀՀ բարեկամության խումբ Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա․ ԶաքարյանԻ՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը Հայոց ցեղասպանության ժխտողականությունը անվտանգային դաշտի իրական սպառնալիք է և հանցակցություն Ո՞ւմ անունից է հակառուսական արտահատություններ հնչել․ ՌԴ ԱԺ վերին պալատից պարզաբանում են պահանջում Տավուշում բողոքը շարունակվում է, թշնամին չպետք է մտնի մեր հող․ ՈՒՂԻՂ Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Պահանջատիրական ցույց՝ Թուրքիայի դեսպանատան մոտ՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմ Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրկիզել են «Audi A4» -ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել Սիրիայի ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Մերժիր գժին»-ը փորձեց փակել Իսակովի պողոտան, բերետները բացեցին (տեսանյութ) Քրդամետ կուսակցություններն Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը Բաքուն Փաշինյանի ձեռքով ՀՀ-ում սահմանագծում է կատարում, ողջ գործընթացն ապօրինի է. Օհանյան (տեսանյութ) Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս․ Թրյուդո Ապրիլի 25-26-ը ջուր չի լինի մի շարք հասցեներումԻնչպես է Աննա Հակոբյանն ինքնամոռաց պարում «Ամառ» ռեստորանում (տեսանյութ)Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք․ իրավապաշտպանՄեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառնա մեզ համար դատավճիռ, այն պետք է խթան դառնա ամրանալու. Ալեն ՍիմոնյանԻնձ ասում են՝ մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր․ հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք տականքին էլ, թշնամուն էլ ու արածդ հերոսությունն էլ․ Նազենի ՀովհաննիսյանՍուրեն Պետրոսյանի աջակիցները հավաքվել են ՁՊՎ-ի մոտ (տեսանյութ)Առանձնահատուկ շանս կա խաղաղության պայմանագրի ստորագրման համար, բայց Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը. Ալիևի ներկայացուցիչՆիկոլն անգրագետ է՝ ստրուկի համար իր վզնոցն ավելի թեթև է, քան ասպետի զրահը. Մանվել Եղիազարյան (տեսանյութ)ԱՄՆ-ում անհանգստացած են հնարավոր ահաբեկչության հնարավորությամբ
Լուծումների լուծումն այս մարդկանց իշխանությունից հեռացնելն է. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինԹրամփը հաղթում է Փենսիլվանիայի ներկուսակցական ընտրություններում«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (ֆոտո)
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը թոռան հետ ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի անմար կրակի մոտ (տեսանյութ)
Վաղ թե ուշ, հայաստանցիների աչքերում Արևմուտքը նույնանալու է Փաշինյանի վարկաբեկված իշխանության հետ՝ ունենալով ռեպուտացիոն անխուսափելի կորուստներ. քաղաքագետՀայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումՈւթ թիկնապահ միայն մեկ կադրում․․․ նման բան Հայաստանում ո՞վ և ե՞րբ է տեսել․ Էդգար ՂազարյանԵկեք վառ պահենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Մակրոնը գրառում է արել
Տնտեսություն

Կառավարությանը ձեռք չի՞ տալիս կարգավորել ձվի շուկան

Ընդհանուր թանկացումների ֆոնին՝ ձվի կտրուկ էժանացումը ոչ միայն չվրիպեց հասարակության աչքից, այլև մտավախություն ու կասկածամտություն առաջացրեց որոշների մոտ, թե հին ձուն են «սաղըցնում»։

Ու եթե շարքային գնորդներին անհանգստացնում է միայն ձվի թարմ և հին լինելու հարցը, ապա մանր ու միջին ձեռներեցները մտավախություն ունեն, որ խոշոր տնտեսվարող սուբյեկտները փորձում են իրենց՝ մանրերին, դուրս մղել դաշտից և, ձվի գնի էժանացմամբ, «իրենց գործին խփում են»։

Շուրջ մեկ ամիս քննարկվում է այն հարցը, թե ի վերջո ինչի՞ հաշվին է ձուն վաճառվում, այսպես ասած «ջրի գնով», բայց հարցի պատասխանը «չի գտնում» նույնիսկ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ)։ Համենայնդեպս ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը հայտարարել է, թե շուկայում ուսումնասիրությունները դեռ շարունակվում են։ Նա այս մասին հայտարարեց նաև դեռ անցյալ ամսվա կեսին՝ փետրվարի 13-ի կառավարության նիստում․

«Եթե եղավ մեծ տնտեսվարողների կողմից վարած հակամրցակցային քաղաքականությունը, պատասխանատվության կենթարկեն ու շատ արագ, որ խնդիրը վերանա»։

ՏՄՊՊՀ նախագահի այս վճռականությունն այդ օրը, հավանաբար, այնքան էլ դուր չեկավ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին։ Նա «խուճապ» որակեց հանձնաժողովի նախագահի մտահոգությունը՝ կապված էժանացման հետ, ու ուղիղ հարց տվեց Գեղամ Գևորգյանին․ «Ինչպես է ստացվել, որ այս տարի Ամանորին ձվի հետ կապված խուճապային իրավիճակ չունեցանք»:

Թերևս պետք չէ գուշակություններ անել, թե այդ նիստից հետո ինչպես ծավալվեց խոսակցությունն Ավինյանի և Գևորգյանի միջև, փաստն այն է, որ այդ օրվա նիստի ժամանակ «գտնեմ-բերեմ-պատժեմ»-ի պատրաստակամությունը Գևորգյանի մոտ առաջվանը չէ։ 

Իհարկե, ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը շարունակում է ձվի այդչափ էժանացումը «աբսուրդ» որակել, բայց բավարարվում է միայն հայտարարությամբ։ Իսկ գործնականում ՏՄՊՊՀ-ն ուսումնասիում-ուսումնասիրում ու այդպես էլ դեռ չի «հասկանում», ու չի կարողանում պարզել, թե ով է իրական մեղավորը, որ ձուն վաճառվում է ինքնարժեքից ցածր գնով։

Այս օրերին Գևորգյանի «բացահայտող» հայտարարությունը եղել է այն, թե իբր ձվի շուկայում պրոֆիցիտը կապված է նրա հետ, որ վերջին 2 տարում հավերի անկում չի եղել․․․ չենք քննարկում։

Հնարավոր է շուկայում ունենք ավելցուկ, գերարտադրություն, մրցակցություն, ժամկետանց ձվերի խմբաքանակ․․․ ամեն դեպքում, ինչ էլ որ լինի, ձվի էժանացումից իրականում չպետք է ուրախանալ, քանի որ այն իրենից խնդիր է ներկայացնում, ու եթե իրավիճակը չկարգավորվի, ապա որոշ ընկերություններ ուղղակի սննկացման կգնան։

Այս ամենը հասկանալու և կանխելու համար կառավարության մասնագետներին շատ կարճ ժամանակ է հարկավոր, բայց քանի դեռ շուկան կարգավորված չէ, ապա կարելի է երազակացնել, որ այն վերահսկող կառույցներն այնքան էլ շահագրգռված չեն, որ խնդիրը լուծում ստանա, ու չի բացառվում, որ գուցև, ինչ-որ ձևով իրենց շահն ունեն այս բիզնեսից․․․ Չենք քննարկում նաև, թե ում մատը կարող է խառը լինե այս հարցում, դրա ձայնը թերևս դեռ կլսենք, սակայն մասնագետ պետք չէ լինել հասկանալու համար, որ դաշտում կան մի քանի խաղացողներ, քանի որ միայն մեկ արտադրող չէր կարող գնային քաղաքականության վրա նման ազդեցություն ունենալ, այն էլ՝ առանց «հովանավորի»․․․ 

Ի միջի այլոց, Գեղամ Գևորգյանին 2018 թվականին գյուղնախարար նշանակելու համար, ըստ օդից կախված լուրերի, միջնորդել է Տիգրան Ավինյանը, ով, դարձյալ նույն տեղեկության համաձայն, շահագրգռված է եղել նաև նրան տեսնել ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում։

NEWSPRESS.am