Իրանում կորոնավիրուսով վարակվել է խորհրդարանի 23 պատգամավոր
Իրանի խորհրդարանում պատգամավորների շրջանում անցկացված անալիզները ցույց են տվել, որ 23 պատգամավոր վարակված է կորոնավիրուսով։
Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Չնայած այս ամենին Իրանի խորհրդարանը շարունակում է կատարել աշխատանքը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ կորոնավիրուսի հետևանքով Իրանում մահացել է ավելի քան 66 մարդ։
Հիշեցնենք, որ Չինաստանից սկսված մահացու վիրուսը կարճ ժամանակում տարածվեց ամբողջ աշխարհում։