Իդլիբում թուրքական բանակը խոցել է սիրիական զինվորական ինքնաթիռ․ SANA
Թուրքական բանակը Իդլիբում խոցել է սիրիական զինվորական ինքնաթիռ։ Այս մասին տեղեկանում ենք SANA լրատվական գործակալությունից։
Այս պահին դեպքի հետ կապված այլ մանրամասները ճշտվում են։ Թուրքական կողմից դեպքի հետ կապված մանրամասներ չեն հայտնում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ սիրական հրթիռակոծության հետևանքով Իդլիբում մահացել էր 33 թուրք զինվորական։