Պաշտոնական այցով Վրաստան մեկնած Փաշինյանին օդանավակայանում դիմավորել է Վրաստանի ԱԳ նախարարը (ֆոտո)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:
Այնուհետև Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է Վրաստանի կառավարություն, որտեղ տեղի կունենան հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունները:
Հանդիպումներ են նախատեսված Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, նախագահ Սալոմե Զուրաբիշվլիի, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի և Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ: