Հարավային Կորեայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասնում է 28-ի
Հարավային Կորեայում նոր տիպի կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասնում է 28-ի:
Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
1 օրվա ընթացքում երկրում կորոնավիրուսով հիվանդների թիվն ավելացել է 600-ով: Այս պահի դրությամբ Հարավային Կորեայում կորոնավիրուսով վարակված կա 4812 հիվանդ:
Ընդգծենք, որ վերջին շրջանում շատացել են կորոնավիրուսով հիվանդների բուժման դեպքերը: