Apple-ը հին սմարթֆոնների թարմացման համար մոտ 500 միլիոն դոլար կծախսի
Apple ընկերությունը պատրաստ է 310-500 միլիոն դոլար գումար հատկացնել հին սմարթֆոնների ավելի արագ աշխատելու համար: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Ընկերությունը հին սմարթֆոն ունեցող ամեն մարդու համար կհատկացնի 25 դոլար, որով հեռախոսն ավելի թարմ ու արագ կաշխատի:
Ընդգծենք, որ վերջին շրջանում Apple ընկերության սմարթֆոնների վաճառքը նվազել է: