Մխիթարյանը պատմել է, թե ինչու է մերժել «Անժի»-ից ստացած մոտ 20 միլիոն եվրո աշխատավարձով առաջարկը
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը խոսել է նախկինում իր՝ «Սպարտակ» և «Անժի» տեղափոխվելու հնարավորության մասին: Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից:
Նա մասնավորապես նշել է, որ «Շախտյոր»-ում խաղալու տարիներին առաջարկ է ստացել «Սպարտակ»-ից և հրաժարվել է, քանի որ իր կարծիքով «Շախտյոր»-ն այդ ժամանակ ԱՊՀ-ի տարածքի ամենաուժեղ թիմն էր:
Հենրիխը խոսել է նաև «Անժի»-ից ստացված առաջարկի մասին, ըստ որի նա տարեկան պիտի ստանար մոտ 20 միլիոն եվրո աշխատավարձ,սակայն մերժել է, քանի որ երազում էր Եվրոպայում խաղալու մասին: