Իսրայելական ուղղաթիռը հարվածներ է հասցրել Սիրիայի տարածքում գտնվող քաղաքացիական ավտոմեքենային
Իսրայելական ուղղաթիռը հարվածներ է հասցրել Սիրիայի Կունեյրա բնակավայրում գտնվող քաղաքացիական ավտոմեքենային։ Այս մասին տեղեկանում ենք սիրիական Sham լրատվական գործակալությւոնից։
Ըստ աղբյուրի հարձակումը տեղի է ունեցել Հադեր գյուղում։ Sana գործակալությունն էլ իր հերթին հայտնում է, որ ավտոմեքենայի վրա հրթիռներ են ընկել։
Ավելի վաղ Իսրայելից նշել էն, որ Գոլանի բարձունքից Իսրայելական ուժերը հարվածել են ավտոմեքենային, որից դիպուկահարը կրակ է բացել Իսրայելի տարածքի ուղղությամբ։