Կորոնավիրուսի պատճառով «Յուվենտուս»-«Միլան» հանդիպմանը Միլանից երկրպագուներ չեն լինի
Մարտի 4-ին Թուրինում տեղի կունենա Իտալիայի գավաթի խաղարկության «Յուվենտուս»-«Միլան» պատասխան հանդիպումը։ Հանդիպմանը միլանյան թիմի երկրպագուները ներկա չեն գտնվի՝ կապված նոր կորոնավիրուսի հետ։
Հանդիպմանը ներկա չեն գտնվի նաև Իտալիայի Լոմբարդիա, Վենետտո, Էմիլիա-Ռոմանիա և Սավոնի բնակավայրերից։ Ավելի վաղ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հետաձգեց Իտալիայի առաջնության մի շարք հանդիպումներ։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածման թվով Իտալիան աշխարհում համարվում է 3-րդը։