Հաջորդ մրցաշրջանում «Միլանի» գլխավոր մարզիչ կարող է դառնալ Ֆաբիո Կապելլոն
Իտալական «Միլանը» շարունակում է գլխավոր մարզչի փնտրտուքները հաջորդ մրցաշրջանի համար։
Ինչպես տեղեկանում ենք Corriere dello Sport պարբերականից, միլանյան ակումբի ղեկավար Իվան Գազիդիսը հաջորդ մրցաշրջանի համար ցանկանում է թիմ վերադարձնել Ֆաբիո Կապելլոյին։
73-ամյա մասնագետի վերջին ակումբը եղել է չինական «Ցզյանսու Սունին»։ Նա չինական ակումբը լքեց 2018-ին։