Մարտի 5-ին Մոսկվայում կհանդիպեն Պուտինն ու Էրդողանը․ Դմիտրի Պեսկով
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը և Պուտինը կհանդիպեն Մոսկվայում՝ մարտի 5-ին։
Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Նա մասնավորապես նշել է․
«Էրդողանը մարտի 5-ին կժամանի Մոսկվա, որտեղ նա ունի պլանավորած հանդիպում մեր նախագահի հետ»։
Ավելի վաղ Էրդողանի աշխատակազմից ներկայացրին, որ Թուրքիայի նախագահը մարտի 5-ին կժամանի Ռուսաստանի Դաշնություն։