Ջոնի Դեպը կշարունակի հանդես գալ «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմաշարի հետագա ֆիլմերում
Disney ընկերությունը կարող է վերադարձնել Ջոնի Դեպին նկարահանվելու համար «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի հերթական սերիայում։
Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։ 2018 թվականին Disney ընկերությունը որոշել էր այլևս չկանչել Ջոնի Դեպին՝ ֆիլմի հետագա նկարահանումների ժամանակ, որպեսզի նախագիծը նոր կյանք ստանա։
Աղբյուրները նշում են, որ այնուամենայնվիվ ֆիլմարտադրող ընկերությունը որոշել է կանչել Դեպին նոր ֆիլմի համար։ Նոր ֆիլմում նա կստանձնի երկրորդական դեր, իսկ գլխավոր դերում կլինի ծովահենի կինը։