Մահացել է պոետ, հեղափոխական Էրնեստո Կարդենալը
Նիկարագուացի հեղափոխական, պոետ Էրնեստո Կարդենալը մահացել է: Այս մասին տեղեկանում ենք Reuters-ից:
Պոետը 95 տարեկան էր: Էրնեստոն ունեցել է սրտի և երիկամների խնդիրներ: Նա մահացել է Նիկարագուայի մայրաքաղաք Մանագուայում:
Պոետը 1979-ից 1987 թվականներին եղել է Նիկարագուայի մշակույթի նախարար: