Իրաքում ԱՄՆ դեսպանատան մոտ հրթիռներ են ընկել
Իրաքի մայրաքաղաք Բաղդադի «կանաչ տարածք» հատվածում, որտեղ գտնվում են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանատները, ընկել է 2 հրթիռ:
Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Հրթիռակոծման հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:
Ըստ որոշ տեղեկությունների՝ հրթիռն արձակվել է Բաղդադի արևելյան մասից: