Արքայազն Հարին և Ջոն Բոն Ջովին համատեղ երգ են ձայնագրել
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին մասնակցել է ամերիկացի երաժիշտ Ջոն Բոն Ջովիի կոմպոզիցիայի ձայնագրությանը, որը Bon Jovi ռոք-խմբի անփոփոխ ղեկավարն է: Երգի կատարումից մի հատված փետրվարի 28-ին հրապարակվել է Instagram-ում արքայազնի ու նրա կնոջ՝ Մեգան Մարքլի համատեղ կայքում: Կոմպոզիցիան անվանել են Unbroken, որը ենթադրվում է, որ կդառնա հերթական «Անհաղթների խաղերի» (Invictus Games)՝ նախկին եւ գործող այն զինծառայողների մասնակցությամբ մարզական միջոցառման յուրատեսակ հիմնը, որոնք հաշմանդամ են դարձել: