Երևանում ինձ շատ ջերմ ընդունեցին. Ալեսանդրո դել Պիերո
«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ալեսանդրո դել Պիերոն պատմել է Երևանում անցկացրած մի քանի ժամի մասին:
«Պայմանավորվածություն կար ռուսական վիզա ստանալ Միլանի հյուպատոսարանում, բայց Իտալիայի հյուսիսում տարածված կորոնավիրուսի պատճառով չկարողացանք ստանալ Ռուսաստանի վիզա իմ երկրում: Այդ պատճառով որոշեցինք Մոսկվա գալ ուրիշ ճանապարհով`Երևանով, Հայաստանում Ռուսաստանի վիզա ստանալով: Ինձ այնտեղ պարզապես շատ լավ ընդունեցին, հրաշալի»,- «Вечерний Ургант» հաղորդման ժամանակ ասել է դել Պիերոն: