Էրդողանը մանրամասներ է հայտնել իր և Պուտինի հեռախոսազրույցից
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը նշել է, թե ինչ են խոսել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ:
Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Էրդողանը նշել է, որ Պուտինին խորհուրդ է տվել չխառնվել Անկարայի և Դամասկոսի միջև տեղի ունեցող իրադարձություններին:
Հիշեցնենք, որ թուրք-ռուսական հարաբերությունների լարումը սկսվեց Իդլիբում տեղի ունեցեղ իրադարձությունների ֆոնին: