Ինձ համար Պեպ Գվարդիոլան լավագույն մարզիչն է աշխարհում․ Կառլես Պույոլ
Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին ավագ Կառլես Պույոլը խոսել է «Մանչեսթեր Սիթի»-ի ներկայիս գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի մասին։ Նա մասնավորապես նշել է․ «Ինձ համար Պեպը լավագույն մարզիչն է, ում հետ ես աշխատել եմ, նա լավագույն մարզիչն է աշխարհում։
Թիմի խաղից միանգամից կարելի է կռահել, որ այդ թիմը մարզում է Պեպը։ Սրանք են պատճառները, որոնք դրդում են մտածել, որ նա կհաղթի Չեմպիոնների լիգայի գավաթը։
Չեմ կարող ասել, թե արդյոք դա կլինի «Մանչեսթեր Սիթի»-ն, սակայն նրանք այս տարի մրցաշարում այնքան ուժեղ են, որքան «Լիվերպուլ»-ը ԱՊԼ-ում»։