«Տոտենհեմի» ֆուտբոլիստը կորոնավիրուսի պատճառով 2 շաբաթ կլինի կարանտինում
Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հյոն Մին Սոնը Հարավային Կորեայից վերադառնալուն պես գտնվում է կարանտինում՝ կորոնավիրուսի հավանական վարակի ու տարածման համար։
Այս մասին տեղեկանում ենք անգլիական սպորտային պարբերականներից։ Սոնը վիրահատության համար գտնվում էր Հարավային Կորեայում, որտեղից նոր է վերադարձել։ Ապահովության համար նա 2 շաբաթ կմնա կարանտինում և չի շփվի խաղընկերների հետ։
Հիշեցնենք, որ Հարավային Կորեայում կորոնավիրուսով վարակակիրներն ու զոհերը գնալով ավելանում են։