Կալիդու Կուլիբալիի համար ամռանը կպայքարեն եվրոպական թոփ ակումբները
«Նապոլի»-ի ղեկավարությունը կանխատեսում է, որ ամռանը մի շարք եվրոպական թոփ ակումբներ կցանկանան գնել թիմի պաշտպան Կալիդու Կուլիբալիին։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Սենեգալցի պաշտպանը բնակարան է գնել Փարիզում և սա ակնարկ է, որ նա ամռանը կարող է տեղափոխվել «ՊՍԺ»։ Նեապոլյան թիմի ղեկավարները մտածում են, որ Կուլիբալիի գնման համար ամռանը առաջարկ կանեն «Էվերթոնը», «Բավարիան» և «Մանչեսթեր Յունայթեդը»։
Իտալական ակումբը Կուլիբալիի համար ակնկալում է 150 միլիոն եվրո։