Չինաստանում կորոնավիրուսից 2800 մարդ է մահացել
Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է մոտ 2800-ի: Այս մասին տեղեկանում ենք Չինաստանի առողջապահության կոմիտեից:
Մոտ 80 հազար մարդ համարվում է վարակակիր: 8000 հիվանդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Ավելի քան 36 հազար մարդ բուժվել և դուրս է գրվել:
Ընդգծենք, որ կորոնավիրուսի տարածման դեպքեր կան նաև եվրոպայում: