Թուրքիան Ասադի բանակին վերաբերվում է որպես թշնամական թիրախի
Իդլիբում թուրքական զորքերին հասցված ավիահարվածներից հետո Թուրքիան սիրիական զորքերին վերաբերվում է որպես թշնամական թիրախների:
Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը: Նրա խոսքով Թուրքիան Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերին ընդունում է որպես թշնամական թիրախներ:
Հիշեցնենք,որ Իդլիբում սիրիական բանակը ավիահարվածներ է հասցրել թուրքական զորքի ուղղությամբ: