Արսեն Ավետիսյանի տեսանյութը, իմ կարծիքով, անհեթեթություն է. Արծրուն Հովհաննիսյան

Այս թեմայով
- Իմ անունից կեղծ լուրեր են տարածում․Արծրուն Հովհաննիսյան
- Ոչ մի կորուստ, ոչ մի նահանջ դեռ պարտություն չէ. Արծրուն Հովհաննիսյան
- Ուղղում. Կապան քաղաքին չեն հարվածել, այլ հատվածին է եղել հարվածը. Արծրուն Հովհաննիսյան
- Հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախյան ճակատի հարավային ուղղությամբ, ընթանում են թեժ մարտեր. ՊՆ
Արսեն Ավետիսյանի այսօրվա տեսանյութը իմ կարծիքով անհեթեթություն է: Այս մասին այսօր NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով այսօր կառավարության դիմաց Ավետիսյանի արած հայտարարությունններին՝ այն ժամանակվա գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի մասին:
«Ընդ որում, իմ ձեռքի տակ կա մի քանի ամիս առաջ արած տեսանյութ, որտեղ ինքն ուղիղ հակառակն է պնդում այն ժամանակվա գեներալ-մայոր, այսօր արդեն գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանի մասին: Ես համարում եմ սա անթույլատրելի: Իր հարցերին, իր խնդիրներին, որն ունի ոմն Ջիվանի հետ, ես կարծում եմ, որ չի կարելի այդ թեմային խառնել բարձրաստիճան զինծառայողի հեղինակությունը, պատիվը, անունը: Եվ ես խնդրում եմ՝ եթե ուզում եք թեմայի մեջ խորանալ, ապա զերծ մնաք գեներալ-լեյտետանտի անունը շոշափելուց»,- ասաց Հովհաննիսյանը: