ՍԴ դատավորները չեն դիմել վաղ կենսաթոշակի անցնելու համար. հանրաքվեն կկայանա
Այսօր լրանում է ՍԴ դատավորների՝ վաղաժամ կենսաթոշակի գնալու օրենքով սահմանված ժամկետը: Օրենքը նախատեսում էր մինչև փետրվարի 27-ը ՍԴ 7 դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու հնարավորություն։ Կենսաթոշակի անցնելով նրանք կկարողանային ստանալ իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:
Սակայն, Սահմանադրական դատարանի դատավորներից որևէ մեկը մինչև այսօր չի դիմել վաղ կենսաթոշակի անցնելու համար։ Հետևաբար, ապրիլի 5-ին հանրաքվեն կկայանա:
Հիշեցնենք՝ սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու մասին որոշման նախագիծն ընդունվել էր փետրվարի 6-ին ԱԺ արտահերթ նիստի ընթացքում: