Կուզեմ ըսեմ, օր էսի մեր կառավարությունն է ու մեզի պիտի լսե. քաշքշուկ ոստիկանների և քաղաքացու միջև (տեսանյութ)
Քաշենցիները բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության դիմաց: Նրանք հանդիպում էին պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
«Գյուղերը դատարկվում են, պարոն Փաշինյան»,- ասաց մի տարեց քարաշենցի՝ Սահակ Շիրոյանը, ով չհամբերեց և գնաց դեպի կառավարության դուռը: Ոստիկաններն անմիջապես կանխեցին նրա մուտքը կառավարության շենք և հրեցին քաղաքացուն աստիճաններից:
Բողոքի ակցիա իրականացնող զոհվածների ծնողները միջամտեցին. «Մի խփեք էս մարդուն»,- ասացին նրան:
Ոստիկանի դիտարկմանը, թե ոչ ոք չի խփում, ծնողներից մեկն արձագանքեց. «Երևի չտեսաք, պարոն մայորը խփում էր»:
Քաղաքացին վրդովված ասաց. «Կուզեմ ըսեմ, որ էսի մեր կառավարությունն է ու մեզի պտի լսե»:
Մանրամասները՝ տեսանյութում: