Հո երեխեքիս մանկատուն չե՞մ տալու, որ գնամ աշխատեմ. միայնակ կինը պահանջում է ամուսնուն ազատել կալանքից (տեսանյութ)
Հասմիկ Ասրյանն ապրում է Երևան քաղաքի Սևանի փողոցում: Նրա ամուսինն արդեն մեկ տարի է՝ անազատության մեջ է գտնվում: Հասմիկը երկու մանկահասակ երեխաների հետ եկել էր կառավարության մոտ՝ հանդիպելու կառավարության ներկայացուցիչներին: Նա արցունքն աչքերին եկել էր խնդրելու, որ վերանայեն ամուսնու գործն ու ազատ արձակեն նրան, քանի որ միայնակ չի կարողանում աշխատել, տան վարձ տալ և պահել 2 անչափահաս փոքրիկներին։
Մանրամասները՝ տեսանյութում: