«Լիվերպուլը» ցանկանում է գնել Տիմո Վերներին
«Լիվերպուլը» բանակցություններ է սկսել գերմանացի հարձակվող Տիմո Վերների տրանսֆերի շուրջ։
Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։ Կարմիրները գերմանացուն առաջարկել են մինչև 2025 թվականը պայմանագիր և տարեկան պատրաստ են տալ 8 միլիոն եվրո։ Այդ գումարին կգումարվի նաև բոնուսներ։
Ավելի վաղ տեղեկություն տարածվեց, որ անգլիական ակումբը գերմանացու համար պատրաստ է վճարել 58 միլիոն եվրո։