Ռոբերտ Լևանդովսկին վնասվածք է ստացել
Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին վնասվածք է ստացել լոնդոնի «Չելսիի» հետ հանդիպման ժամանակ։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ Լևանդովսկին ծնկի վնասվածք է ստացել և ամենայն հավանականության խաղադաշտ կվերադառնա 4 շաբաթից ոչ շուտ։
Ընդգծենք, որ լեհ հարձակվողն այդ խաղում դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ։