«Գ.Ծառուկյանը» հիմնադրամը Գեղարքունիքի մարզում շարունակում է սոցիալական ծրագրերը (տեսանյութ)
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի սոցիալական աջակցության խոշորամասշտաբ ծրագրով այս տարվա մեջ արդեն երկրորդ անգամ աջակցություն են ստացել Գեղարքունիքի մարզի Մարտունու և Վարդենիսի տարածաշրջանների մոտ 350 քաղաքացիներ:
Առաջնահերթություն է տրվել բազմազավակ և գործազուրկ ընտանիքներին:
Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ՝ ԲՀԿ խմբակցության պատգամավորները այցելել են նաև ապրիլյան պատերազմում վիրավորված Ռուբեն Գևորգյանի ընտանիքին: